-
Փախստականների խնդիրները լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը. պատմաբան
Ապրիլ 30, 2023 07:01ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պատմաբան, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանն ասաց՝ փախստականների խնդիրները շատ են, և դրանք լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը:
-
Շտապ վիրահատական միջամտություն պահանջող 16 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Ապրիլ 30, 2023 06:29ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
-
Տեղի ուղղությամ տեղակայված դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ապրիլ 30, 2023 06:28ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
-
Թուրքիան փակել է օդային տարածքը հայկլական Fly One ավիաընկերության համար
Ապրիլ 30, 2023 03:17Fly One Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտարարել է. «Թուրքիան անսպասելիորեն փակել է իր օդային տարածքը՝ դեպի Եվրոպա ընկերության թռիչքների համար»:
-
ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Ապրիլ 30, 2023 03:08Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Երևանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդում։
-
Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»․ «Փաստ»
Ապրիլ 29, 2023 07:34«Փաստ» օրաթերթը գրում է. «Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը:
-
Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել. «Հրապարակ»
Ապրիլ 29, 2023 06:20«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախից հուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցություններն արդյունք չեն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու հարցում։ Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակետ էին տեղադրել, երեկվանից՝ նաեւ հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել։
-
ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
Ապրիլ 29, 2023 06:16ՀԱՊԿ զորքերը պետք է պատրաստ լինեն արձագանքելու ցանկացած մարտահրավերի: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ դերը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության սրման ֆոնին։
-
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում
Ապրիլ 27, 2023 14:43Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան, հայտնում է ԱՊԱ-ն։
-
Աշխատանքներ ենք տանում որոշ հատվածներում հակառակորդի նկատմամբ առավելություն ստանալու համար․ ԳՇ պետը՝ Տեղ գյուղի հատվածում իրավիճակի մասին
Ապրիլ 28, 2023 11:36ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին գնահատում է հարաբերական կայուն, թեև նկատում է՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում։