Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236046-Իրանը_Չինաստանը_և_Ռուսաստանը_պնդում_են_2231_բանաձևի_ժամկետը_լրանալու_վրա
Նշելով, որ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան չունեն «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավունք»։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Օգոստոս 20, 2025 09:27 Asia/Tehran
  • Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա

Նշելով, որ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը պնդում են 2231 բանաձևի ժամկետը լրանալու վրա, ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան չունեն «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու իրավունք»։

Ղարիբաբադին X- ում գրել է. «Չինաստանի դեսպանի և Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպայի ապակառուցողական մոտեցմանը հակազդելու համատեղ միջոցառումները։ Ղարիբաբադին հավելել է. «Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը դեմ են Անվտանգության խորհրդի նախկին բանաձևերի վերականգնմանը»։
Այս դիրքորոշումն արտացոլում է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի եռակողմ համակարգումը՝ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սահմանափակումները երկարաձգելու կամ վերականգնելու Եվրոպայի ջանքերի։