Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման առնչությամբ. ԱԳՆ
Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել:
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-ասված է հայտարարությունում:
Սիոնիստական ռեժիմի կողմից Դոհայում Համասի գրասենյակի վրա ահաբեկչական հարձակման նահատակների անուններն են՝
«Ջիհադ Լաբադ» մականունով «Աբու Բիլալ», «Խալիլ Ալ-Հայյայի» գրասենյակի տնօրեն, «Համմամ Ալ-Հայյայի» մականունով Աբու Յահյա, Խալիլ Ալ-Հայյայի որդին, «Աբդուլլահ Աբդուլ Վահիդ» մականունով «Աբու Խալիլ»՝ բժիշկ «Բասեմ Աբու Նաիմի», «Մոմեն Հասսունա» մականունով «Աբու Օմար» և «Ահմադ Ալ-Մամլուք» մականունով «Աբու Մալիկ»՝ Դոհայում Համասի գրասենյակի երկու աշխատակիցներ։
Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։