Թրամփի վիճահարույց նախաձեռնությունը. Խաղաղության խորհուրդ, թե՞ քաղաքական ազդեցության մեխանիզմ
Դոնալդ Թրամփի առանցքայնությամբ ներկայացված «Գազայի խաղաղության խորհուրդ» կոչվող նախաձեռնությունը, Գազայի ճգնաժամին վերջ տալու գործնական լուծում առաջարկելու փոխարեն, մեդիա-դիվանագիտական շրջանակներում վերածվել է վիճահարույց թեմայի։
Հաղորդումները վկայում են,որ այս ծրագիրը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես Գազայի վերակառուցման և հրադադարի կայունացման մեխանիզմ, վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես տարածաշրջանային և միջազգային հավասարումների վրա ԱՄՆ-ի քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։
Խորհրդի կազմը՝ ներառյալ Թրամփի փաստացի ցմահ նախագահությունը և այնպիսի գործիչների ներկայությունը, ինչպիսիք են Մարկո Ռուբիոն, Ջարեդ Քուշները և Թոնի Բլերը, առաջացրել է լայն արձագանքներ։ Թեպետ խորհրդում ներգրավված են նաև որոշ տնտեսական ոլորտի ղեկավարներ և երկրների ներկայացուցիչներ, սակայն դա չի նվազեցրել կառույցի քաղաքական բնույթի վերաբերյալ մտահոգությունները, հատկապես այն պայմաններում, երբ պաղեստինցիները գործադիր մակարդակում որևէ ներկայացուցիչ չունեն, և նրանց դերը սահմանափակվում է միայն մեկ կոմիտեով։
Մշտական անդամակցության համար մեկ միլիարդ դոլար վճարելու պայմանը սրել է խաղաղության գործընթացի առևտրայնացման վերաբերյալ քննադատությունները, իսկ այս խորհրդի դերակատարությունը այլ համաշխարհային ճգնաժամերի վրա տարածելու մասին Թրամփի հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել ՄԱԿ-ի դերակատարությունը թուլանալու շուրջ։ Պաղեստինցիների շրջանում արձագանքները հիմնականում բացասական են եղել, իսկ Իսրայելում և Եվրոպայում հնչել են տարբեր կարծիքներ։
Ընդհանուր առմամբ, փորձագետները այս նախաձեռնությունը գնահատում են ոչ թե որպես Գազայի ճգնաժամի լուծում, այլ որպես ուժերի մրցակցության և միջազգային կարգի կառուցվածքային մարտահրավերների արտահայտություն։