Իրանցի հետազոտողները ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242662-Իրանցի_հետազոտողները_ֆունդամենտալ_ֆիզիկայի_համաշխարհային_մրցանակի_դափնեկիրների_շարքում
Pars Today- Իրանցի հետազոտողներն ընդգրկվել են ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում։
(last modified 2026-02-10T14:59:22+00:00 )
Փետրվար 10, 2026 17:56 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողները ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում
    Իրանցի հետազոտողները ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում

Pars Today- Իրանցի հետազոտողներն ընդգրկվել են ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում։

2025 թվականի ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Breakthrough մրցանակը շնորհվել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի շրջանակում գործող CMS միջազգային համագործակցությանը։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, այս համաշխարհային մրցանակը շնորհվել է տվյալ գիտական համագործակցության նշանակալի ձեռքբերումների համար՝ հազվագյուտ գործընթացների ուսումնասիրության ոլորտում, որոնք հանգեցրել են բնության կառուցվածքի առավել խոր ըմբռնմանը ամենափոքր մասշտաբներում։

Իրանի ֆունդամենտալ գիտությունների հետազոտական կենտրոնի Մասնիկների և արագացուցիչների հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները, որպես CMS համագործակցության ակտիվ անդամներ,ընդգրկվել են այս հեղինակավոր միջազգային մրցանակի դափնեկիրների շարքում։ Այս պատիվը գիտական, տեխնիկական և գործնական ոլորտներում CMS Իրանի թիմի անդամների տարիների շարունակական ջանքերի արդյունքն է աշխարհի ամենաառաջատար գիտական լաբորատորիաներից մեկում։