Իրանի ողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթը
Իրանի ողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթը։
Iran Press գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի վաղ առավոտյան, ժողովրդի տարբեր շերտերի, զինվորականների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ, Իրանի ողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթը։
Երկուշաբթի օրը հեռուստատեսային ուղերձում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշեց, որ փետրվարի 11-ը Իրանի ժողովրդի ուժի և արժանապատվության բացահայտման օրն է, հավելելով, որ ժողովրդի ներկայությունը երթին և Իսլամական Հանրապետությանը հավատարմություն հայտնելը կստիպի թշնամուն նահանջել Իրանի և ազգային շահերի դեմ ուղղված քայլերից։
Նա ասաց. «Փետրվարի 11-ին հիասթափեցրեք թշնամուն՝ ցույց տալով ձեր կամքն ու անսասանությունը»։
47 տարի առաջ այս օրը Իրանում հաղթանակեց իմամ Խոմեյնու գլխավորած իսլամական հեղափոխությունը: Այս հեղափոխությունը տապալեց Մոհամմադ Ռեզա շահի գլխավորած Փահլավի միապետությունը և հարթեց ճանապարհը շիա հոգևորական Ռուհոլլա Խոմեյնու գլխավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության գալու համար: