Իրանի զսպողական կարողությունը՝ վճռական պատասխան ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242832-Իրանի_զսպողական_կարողությունը_վճռական_պատասխան_ԱՄՆ_ի_ռազմական_սպառնալիքներին
Pars Today- Associated Press լրատվական գործակալության նոր հաղորդումը ցույց է տալիս, որ չնայած սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ հարձակումներին և ԱՄՆ-ի ռազմական ճնշումներին, Իրանը դեռևս ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային զգալի կարողություններ։ Կարողություն, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է Թեհրանի դեմ ցանկացած նոր ռազմական արկածախնդրությանը դիմակայել կոշտ և տարածաշրջանային պատասխանով։
(last modified 2026-02-14T14:16:13+00:00 )
Փետրվար 14, 2026 17:33 Asia/Tehran
  • Իրանի զսպողական կարողությունը՝ վճռական պատասխան ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքներին

Pars Today- Associated Press լրատվական գործակալության նոր հաղորդումը ցույց է տալիս, որ չնայած սիոնիստական ​​ռեժիմի լայնածավալ հարձակումներին և ԱՄՆ-ի ռազմական ճնշումներին, Իրանը դեռևս ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային զգալի կարողություններ։ Կարողություն, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է Թեհրանի դեմ ցանկացած նոր ռազմական արկածախնդրությանը դիմակայել կոշտ և տարածաշրջանային պատասխանով։

Ինչպես հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին, ռազմական վերլուծաբանները խոստովանում են, որ Իրանը ոչ միայն չի կորցրել իր պաշտպանական կարողությունները հունիսյան 12-օրյա պատերազմից հետո, այլև դեռևս ի վիճակի է թիրախավորել ԱՄՆ ռազմական բազաները և տարածաշրջանում ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքները: Այս գնահատականը հրապարակվել է այն պայմաններում,  երբ Վաշինգտոնը Արևմտյան Ասիա ռազմական նավախմբեր ուղարկելով և ռազմական գործողություններով սպառնալով,կրկին սրել է լարվածության մթնոլորտը:

Ըստ հաղորդման՝ փորձագետներն ընդգծել են, որ  գոյաբանական սպառնալիքի դեպքում Իրանն ունի ինքնապաշտպանության բազմաթիվ տարբերակներ՝ սկսած ԱՄՆ-ի բազաների թիրախավորումից մինչև լայնածավալ տարածաշրջանային պատասխաններ, որոնք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը։ Ռազմական վերլուծաբան Սաշա Բրոխմանի խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար հիմնական մարտահրավերը ոչ թե հարձակումը, այլ Իրանի  պատասխան գործողություններին դիմակայելն է։

Associated Press-ը նաև անդրադարձել է Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հսկայական պաշարներին,  գրելով, որ նույնիսկ հունիսյան պատերազմի ընթացքում այդ սպառազինությունների լայն կիրառությունից հետո, Թեհրանը դեռևս զգալի ներուժ ունի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իրանն ունի հազարավոր կարճ հեռահարության հրթիռներ և մեծ թվով երկար հեռահարության հրթիռներ, որոնք կարող են սպառնալ թշնամու զգայուն թիրախներին:

Ի պատասխան Իրանի պաշտպանական ծրագիրը սահմանափակելու  Վաշինգտոնի սպառնալիքներին, Թեհրանի պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի պաշտպանական կարողությունները բանակցության ենթակա չեն, և ցանկացած ագրեսիվ քայլ կհանդիպի վճռական ու զսպող պատասխանի։ Այս ուղերձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը ոչ միայն արդյունավետ չի եղել, այլ նաև նպաստել է Իրանի պաշտպանական ռազմավարության ամրապնդմանը։