Իրանի ռազմական հզորությունը. ԻՀՊԿ հրթիռները թիրախներ են խոցել Հորմուզի նեղուցում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժությունների շրջանակում հաջողությամբ հրթիռներ են արձակել: «ISNA» գործակալության փոխանցմամբ՝ երկրի ներքին և առափնյա տարածքներից, ինչպես նաև Պարսից ծոցի իրանական կղզիներից արձակված հրթիռները դիպուկ խոցել են նախանշված թիրախները:
«Fars» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» զորավարժությունների ժամանակ մի քանի ժամով փակվել է նեղուցի որոշ հատվածներ: Այդ քայլը ձեռնարկվել է անվտանգության և նավագնացության կանոնները պահպանելու նպատակով:
Պարսից ծոցում գտնվող նավերին նախապես զգուշացվել է, որ ռազմածովային զորավարժությունները կարող են ժամանակավորապես խաթարել նրանց տեղաշարժը: Զորավարժություններն իրականացվում են տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: