ԱՄՆ–ն Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ. Դավթյանը` մոդուլային կայանի մասին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i243114-ԱՄՆ_ն_Հայաստանը_դիտարկում_է_որպես_փորձադաշտ._Դավթյանը_մոդուլային_կայանի_մասին
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրով ՀՀ-ն դիտարկում է որպես փորձադաշտ:
(last modified 2026-02-21T06:33:37+00:00 )
Փետրվար 21, 2026 09:51 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ. Դավթյանը` մոդուլային կայանի մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրով ՀՀ-ն դիտարկում է որպես փորձադաշտ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի Հայաստանում փորձարկել իր փորձարարական տեխնոլոգիաները՝ վերլուծելով դրանց ռիսկերն ու առավելությունները:

Դավթյանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում առ այսօր չկա գործող մոդուլային ատոմակայան, իսկ կառուցվող նախագծերը բազմաթիվ խնդիրներ ունեն կարգավորիչ մարմինների հետ: Առանցքային խնդիրներից է էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքը, ինչպես նաև մոդուլային ռեակտորի ցանցին միացման տեխնիկական հարցերը, որոնց փորձը դեռ չկա:

 Փորձագետի գնահատմամբ՝ ամերիկյան կայանի արտադրանքը Հայաստանում կլինի չափազանց թանկ, ինչը խնդիրներ կստեղծի սպառողների և կառավարության համար: Նա չի բացառում, որ 9 միլիարդ դոլար վարկը կարող է ուղղվել ոչ միայն տեխնոլոգիաների ձեռքբերմանը, այլև էլեկտրաէներգիայի բարձր սակագինը սուբսիդավորելուն, ինչն էլ կհանգեցնի ՀՀ արտաքին պարտքի կտրուկ աճի: