Իրանը գերազանցել է միջազգային երկաթուղային տրանսպորտի սեփական ռեկորդը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i243294-Իրանը_գերազանցել_է_միջազգային_երկաթուղային_տրանսպորտի_սեփական_ռեկորդը
Իրանի միջազգային երկաթուղին վերջերս նոր ռեկորդ է սահմանել այս ոլորտում՝ գրանցելով ավելի քան 5 միլիոն տոննա բեռի փոխադրում։
(last modified 2026-02-25T06:58:19+00:00 )
Փետրվար 25, 2026 10:27 Asia/Tehran
  • Իրանը գերազանցել է միջազգային երկաթուղային տրանսպորտի սեփական ռեկորդը

Իրանի միջազգային երկաթուղին վերջերս նոր ռեկորդ է սահմանել այս ոլորտում՝ գրանցելով ավելի քան 5 միլիոն տոննա բեռի փոխադրում։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ երկաթուղիների արտաքին առևտրի գրասենյակի գլխավոր տնօրեն Շահրիար Նաղիզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի միջազգային երկաթուղային տրանսպորտը հատել է 5 միլիոն տոննայի սահմանը, և այս ոլորտում նոր ռեկորդ է գրանցվել։
Նա նշել է, որ անցյալ տարվա այս ժամանակահատվածում Իրանի միջազգային երկաթուղային տրանսպորտի ընդհանուր ծավալը հասել էր 5 միլիոն տոննայի, իսկ այս տարվա ցուցանիշը 7 տոկոսով բարձր է։   
Անդրադառնալով Իրանին պարտադրված բարդ քաղաքական պայմաններին և պատժամիջոցների ճնշմանը՝ Նաղիզադեն նշել է. «Այս նվաճումը գրանցվել ամենադաժան պատժամիջոցների ու քաղաքական ճնշումների պայմաններում, որոնք ազդել են նաև միջազգային երկաթուղային տրանսպորտի վրա»։ 
Նա հավելել է. «Այն երկրները, որոնք օգտագործում են իրանական երթուղին ապրանքների տարանցման համար, ենթարկվում են ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցներին, բայց Իրանը կարողացել է կառավարել այդ սահմանափակումները՝ ամրապնդելով երկաթուղային դիվանագիտությունը և մեծացնելով տարածաշրջանային համագործակցությունը»։ 

Տարածաշրջանային միջանցքների դերը միջազգային երկաթուղային տրանսպորտի աճի գործում  

Նա հավելել է, որ հարևան երկրների և միջանցքների երկայնքով տեղակայված երկրների հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կնքումը կարևոր դեր է խաղացել միջազգային երկաթուղային տրանսպորտի ծավալի ավելացման գործում: Այդ համաձայնագրերի թվում են Չինաստան-Եվրոպա երկաթուղային երթուղու վերաբերյալ վեցակողմ համաձայնագիրը, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ արևելյան ճյուղի և Ադրբեջանի հետ արևմտյան ճյուղի վերաբերյալ Հյուսիս-Հարավ միջանցքի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ համաձայնագիրը: