Իրանի բանակ. Մենք անակնկալ պատասխան կտանք, եթե թշնամին սխալ թույլ տա
ԻԻՀ բանակի խոսնակը զգուշացրել է, որ եթե թշնամին կրկին որևէ «սխալ հաշվարկային սխալ» թույլ տա, Իրանը կպատասխանի նոր և անակնկալ տարբերակներով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ այդ տարբերակները կներառեն ավելի առաջադեմ սարքավորումներ, պատերազմի նոր մեթոդներ և նոր մարտադաշտեր։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են հրադադարի պայմանները համարել «պատերազմական դրություն» և չեն վստահում թշնամուն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի մասին հայտարարությունը «երեսպաշտական» քայլ էր, և Իրանի բանակցությունների ծրագիրը ընդունելուց հետո Վաշինգտոնը հետագայում ընդունել է տարբեր դիրքորոշումներ, ինչը հանգեցրել է բանակցությունների կասեցմանը։
Բանակի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ըդնունման քայլը ցույց է տալիս երկրի ձախողումը իր նպատակներին հասնելու հարցում, և որ Իրանի զինված ուժերը նույնպես թարմացրել են իրենց նպատակների և գործառնական հնարավորությունների ցանկը։