Փեզեշքյան. Հարևանների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում արժեքավոր է
Թեհրանում Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը ընդգծել է հարևան երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ ահաբեկիչների կողմից իրենց տարածքը չարաշահելը կանխելու համար, այս միջոցառումը որակելով շատ արժեքավոր նշել է, որ հարևանների միջև ահաբեկչական սպառնալիքների զսպման գործում ակտիվ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման արդյունավետ քայլ է։
Փեզեքյանը նաև ընդգծել է, որ Իրանը ցանկանում է հաստատել ջերմ և երկարատև հարաբերություններ տարածաշրջանի բոլոր իսլամական երկրների հետ։ Նրա խոսքով՝ իսլամական երկրների միասնությունն ու համախմբվածությունը կարևոր դեր են խաղում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հավանականությունը նվազեցնելու և ընդհանուր շահերն ապահովելու գործում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսեն Նաղավին հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ Իրանն ու Պակիստանն, այսօր էլ ավելի են մոտեցել իրար՝ քան անցյալում, և որ Թեհրանի ու Իսլամաբադի եղբայրական հարաբերությունները պետք է ավելի զարգանան։