Իրան վրա ագրեսիայից հետո, ԱՄՆ-ի դեմ դատական հայցեր են ներկայացվել
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարի տեղակալը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ դատական հայցերի հարուցման մասին՝ «Իրանի տարածքում ռազմական հանցագործությունների և ագրեսիայի» համար։
Հոջաթոլ էսլամ Վալմուսլիմին Հադի Սադեղին հայտարարել է, որ դատական համակարգի իրավաբաններն ու փաստաբանները, քաղաքացիներից ներկայացուցչություն ստանալով, սկսել են ԱՄՆ-ի դեմ բազմաթիվ գործեր հարուցելու և ավարտելու գործընթացը, որպեսզի այդ պահանջները կարողանան հետապնդվել իրավական և դատական ուղիներով։
Դատական իշխանության ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ այս միջոցառումները ձեռնարկվում են ԱՄՆ հարձակումների հետևանքով պատճառված վնասների և հանցագործությունների իրավական հետապնդման շրջանակներում։ Նա հավելել է, որ դատական համակարգը փաստաթղթավորում է գործերը և պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ իրավասու մարմիններին հայց ներկայացնելու համար։