Ամիր Աբդոլլահյան.«Դարի գործարքը տիկնիկային ներկայացման է նման»
https://parstoday.ir/hy/news/iran-i100017-Ամիր_Աբդոլլահյան._Դարի_գործարքը_տիկնիկային_ներկայացման_է_նման
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը ամերիկյան «Դարի գործարք» նախագիծը ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համար տիկնիկային ներկայացման է նմանեցրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 07:31 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Դարի գործարքը տիկնիկային ներկայացման է նման»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը ամերիկյան «Դարի գործարք» նախագիծը ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համար տիկնիկային ներկայացման է նմանեցրել:

Կիրակի օրը, «Ալ-Ալամ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Պաղեստինյան դիմադրության խմբերը թույլ չեն տա, որ իրագործվի «Դարի գործարք» նախագիծը»:

Անդրադառնալով Իսրայելի զավթիչ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Օման այցելությանը, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Մասկատի քայլը ոչ մի կերպ չի արդարացվում:

Անդրադառնալով սաուդյան ռեժիմի ընդդիամդիր լրագրող՝ Ջամալ Խաշեղջիի սպանությանը, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Նրանք, ովքեր մինչ այսօր սպանել են հազարավոր եմենցի կանանց ու երեխաների, ոչ մի կարմիր գիծ չունեն Խաշեղջի անունով ընդդիմադիրին սպանելու համար»:

Բահրեյնում տիրող ճգնաժամի մասին միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Բահրեյնում կառավարության, իշխանության ու ժողովրդի միջև տարածությունը խորանում է և այդ երկրում տիրող ճգնաժամի լուծումը միայն քաղաքական ճանապարհով է հնարավոր»: