Իրանի ԱԳ նախարար.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i100073-Իրանի_ԱԳ_նախարար._Միջազգային_հանրությունը_կանգնել_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_դեմ
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ: Մեր հարևաններն ու եվրոպական երկրները դմադրում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 17:48 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Միջազգային հանրությունը կանգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ: Մեր հարևաններն ու եվրոպական երկրները դմադրում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերին»:

Երեքշաբթի օրը, Ստամբուլում, Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նիստի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի որոշումը հակասում է միջազգային օրենքներին և ցավոք այս օրինազանց երկիրը ուզում է պատժել օրենքին հավատարիմ երկրներին»:

Զարիֆը շեշտել է.«Իրանի շրջափակմամբ ամերիկացները չկարողացան հասնել իրենց նպատակին»: Զարիֆը հավաստել է.«Թուրքիան ու Ադրբեջանը պատժամիջացների հարցով պաշտպանեցին Իրանի դիրքորոշումները և ընդգծեցին, որ շարունակելու են համագործակցել Թեհրանի հետ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերով, Ստամբուլի նիստի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել էներգետիկայի, տարանցման, զբոսաշրջության ու գիտելիքահեն համագործակցությունների և այդ կարգի խնդիրների շուրջ: