Իսլամաբադում կայացել է Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i100093-Իսլամաբադում_կայացել_է_Իրանի_ու_Պակիստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
ԻԻՀ և Պակիստանի ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում զրուցել են երկկողմ հարաբերությունների և անվտանգության հետ կապված հարցերի, մասնավորապես՝ իրանցի առևանգված սահմանապահների վիճակի շուրջ:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հոկտեմբեր 31, 2018 11:30 Asia/Tehran

ԻԻՀ և Պակիստանի ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում զրուցել են երկկողմ հարաբերությունների և անվտանգության հետ կապված հարցերի, մասնավորապես՝ իրանցի առևանգված սահմանապահների վիճակի շուրջ:

2018 թվականի հոկտեմբերի 15-ի գիշերն Իրանի հարավ-արևելքում գտնվող Միրջավեի տարածքի սահմանային զրո կետում հաստատված իրանցի սահմանապահներն առևանգվեցին ահաբեկչական խմբերից մեկի անդամների կողմից և փոխադրվեցին Պակիստանի տարածքը:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորեյշին, այս հանդիպման ժամանակ ընդգծել են տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրթական ոլորտում երկկողմ համագործակցությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Զարիֆն այսօր նաև հանդիպում ու զրույց կունենա  Պակիստանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջվայի և վարչապետ Օմրան Խանի հետ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի առևանգված սահմանապահների վիճակը պարզելու նպատակով, գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն, այսօր առավոտյան ժամանել է Պակիստան: