Իրանում Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն
(last modified Wed, 31 Oct 2018 13:37:35 GMT )
Հոկտեմբեր 31, 2018 17:07 Asia/Tehran
  • Իրանում Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Դանիայի դեսպանը կանչվել է նախարարություն, Կոպենհագենի կողմից Թեհրանի հասցեին մեղադրանքներ հնչեցվելու կապակցությամբ:

Դանիան երեքշաբթի օրը Իրանին մեղադրել է այդ  երկրի տարածքում սպանության փորձ կատարելու մեջ և իր դեսպանին հետ է կանչել Թեհրանից:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բահրամ Ղասեմին հավելել է.«Թեհրանում Դանիայի դեսպան Դաննի Աննանը  չորեքշաբթի օրը կանչվել է  Իրանի ԱԳ նախարարություն և  Իրանի բողոքն է  փոխանցվել նրան, դանիացի որոշ պաշտոնատարների քաղաքական հապճեպ արձագանքների կապակցությամբ»:

Ղասեմին նշել է.«Իրանի ԱԳ նախարարության հյուսիսային Եվրոպայի հարցերով զբաղվող վարչության նախագահն այդ հանդիպման ժամանակ վերստին հերքեց Իրանի դեմ միտումնավոր  հրապարակված լուրերը, դրանք համարելով թշնամիների սադրանքների շրջանակում արված քայլ, որը նպատակ ունի հարվածել Իրան-Եվրոպա դրական հարաբերություններին»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև զգուշացրել է չկշռադատված ու աղմկահարույց քայլերի բացասական հետևանքների կապակցությամբ: