Զարիֆ.«Արաբիան պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Արաբիան պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը և երբ դա տեղի ունենա, Իրանն էլ չի հրաժարվի հարևան երկրների հետ լավ հարաբերություն ունենալուց»:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Պակիստանում լրագրողների հետ ունեցած հարցազրույցում, իրանցի պաշտոնատարների հետ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջոբեյրի կապ հաստատելու վերաբերյալ մի արաբական լրատվամիջոցի հայտարարության կապակցությամբ ասել է.«Իրանի հարևան երկրներից ոչ մեկը չի շահել Թեհրանի հետ լարվածություն հարուցելուց, ուստի պետք է անհապաղ մի կողմ դրվի այդ քաղաքականությունը»:
Զարիֆը նշել է.«Պակիստանի իշխանությունները խոստացել են, որ այդ երկրի կառավարությունն իր ամբողջ ջանքերն գործի կդնի իրանցի առևանգված սահմանապահների ազատ արձակման ուղղությամբ»: