Զարիֆի հեռախոսազրույցը եվրոպական երկրների չորս պաշտոնատարների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i100247
Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի և Գերմանիայի, Շվեդիայի ու Դանիայի արտաքին գործերի նախարարների հետ:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 12:28 Asia/Tehran
  • Զարիֆի հեռախոսազրույցը եվրոպական երկրների չորս պաշտոնատարների հետ

Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի և Գերմանիայի, Շվեդիայի ու Դանիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի, Շվեդիայի  արտաքին գործերի նախարար Մարգոտ Վոլեստրոմի և Դանիայի արտգործնախարար Հանտեր  Սամուելսոնի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսման և այդ  գործողություններին դիմակայելու ուղղությամբ  եվրոպական  երկրների տարած ջանքերը:

Դանիայի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում Զարիֆը հերքել է Սիոնիստական ռեժիմի կողմից  Իրանի դեմ հնչեցրած  անհիմն հայտարարությունները որի նպատակն է Իրանի ու եվրոպական երկրների միջեւ հարաբերությունները խաթարելը: Զարիֆն Իրանի պատրաստակամությունն է հայտնել   շարունակել համագործակցությունը Դանիայի անվտանգության աշխատակիցների հետ՝ դանիական գործի պարզաբանման համար: 

Իրանի արտաքին գործերի նախարարը Դանիայի կառավարությանը կոչ է արել պատասխանատվություն ընդունել Ահվազի ահաբեկչական դեպքի հայտնաբերելու և ձերբակալելու համար: 

Դանիայի արտգործնախարարը մեկ անգամ եւս ընդգծել է  այդ երկրի աջակցությունը ՀԳՀԾ-ին և  Իրանի հեգ ֆինանսական հարաբերուփյունների եվրոպական ֆինանսական մեխանիզմին:

Գերմանիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները եւս հեռախոսազրույց են ունեցել Զարիֆի հետ: Նրանք մեկ անգամ  ևս ընդգծելով հավատարմությունը ՀԳՀԾ-ին, կարևորել են Իրանի նավթի եւ գազի արտահանման շարունակմանն ուղղված ջանքերի և  ֆինանսական մեխանիզմի գործադրման կարևորությունը: