Զարիֆը կոչ է արել D-8 խմբին դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i100256-Զարիֆը_կոչ_է_արել_d_8_խմբին_դիմակայել_ԱՄՆ_ի_հակաիրանական_գործողություններին
Իրանի արտաքին գործերի նախարարը «D-8» անդամ երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ԱՄՆ-ի անպատասխանատու և անօրինական քայլերին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 13:26 Asia/Tehran
  • Զարիֆը կոչ է արել D-8 խմբին դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններին

Իրանի արտաքին գործերի նախարարը «D-8» անդամ երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ԱՄՆ-ի անպատասխանատու և անօրինական քայլերին:

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած  «D-8» խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ  Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է խթանել տնտեսական եւ առևտրային բազմակողմանի համագործակցությանը «D-8» խմբի շրջանակներում: 

Զարիֆը հավելել է.-«Համաշխարհային տնտեսական անկման պայմաններում կասկած չկա, որ նման բացասական հայացքների ձեւավորման հիմնական պատճառը միակողմանիությունն ու առևտրային խոչընդոտներն ու պատժամիջոցներն են»:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ միակողմանի առևտրային միջոցները, վրեժխնդրությունը և տնտեսական պատժամիջոցները կարող են խաթարել գլոբալ տնտեսությունն ու խափանել լայնածավալ բազմակողմ համագործակցությունը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է աշխարհի համար:

Իսլամական ութ երկրների «D-8» խմբի կազմում են Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Մալազիան, Եգիպտոսը եւ Նիգերիան: