Իրանական նավթի մեկ քառորդն արտահանվելու է Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i100466-Իրանական_նավթի_մեկ_քառորդն_արտահանվելու_է_Չինաստան
Իրան-Չինաստան առևտրի պալատի անդամն ասել է.«Ներկայումս 15 մլրդ. դոլարի արժողությամբ իրանական անմշակ նավթի մեկ քառորդն արտահանվելու է Չինաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2018 14:05 Asia/Tehran
  • Իրանական նավթի մեկ քառորդն արտահանվելու  է Չինաստան

Իրան-Չինաստան առևտրի պալատի անդամն ասել է.«Ներկայումս 15 մլրդ. դոլարի արժողությամբ իրանական անմշակ նավթի մեկ քառորդն արտահանվելու է Չինաստան:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Հոսեյն Փուր Մոազենը հավելել է.«Չինաստանն ընդհանուր առմամբ իր ներմուծվող նավթի յոթ տոկոսն հայթայթում է Իրանի միջոցով»:

Նշելով,որ Չինաստանը շրջափակումների նախորդ փուլում ևս նավթարդյունաբերության ենթակառուցվածքներում եղել է Իրանի լավ հաճախորդներից մեկը, Իրան-Չինաստան առևտրի պալատի անդամն ընդգծել է.«ԱՄՆ-ն չի կարող խոչընդոտել իրանական նավթի վաճառքը, քանի որ աշխարհն այս նավթի կարիքն ունի»:

Նա նշել է.«Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ն մեծ ջանքեր գործադրեց իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու համար ,սակայն չհաջողեց իրականացնել իր մտադրությունը: