Ղարիբաբադի․ ռազմական գործողություններն արդյունք չտվեցին և հիմա պարտությունն անվանում են «տնտեսական պատերազմ»
https://parstoday.ir/hy/radio/iran-i249210-Ղարիբաբադի_ռազմական_գործողություններն_արդյունք_չտվեցին_և_հիմա_պարտությունն_անվանում_են_տնտեսական_պատերազմ
Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերի գծով տեղակալը հայտարարել է, որ ռազմական պատերազմում ձախողվելուց հետո ԱՄՆ-ն այժմ «տնտեսական պատերազմի» անվան տակ փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա։
(last modified 2026-08-20T12:23:44+00:00 )
Օգոստոս 20, 2026 15:51 Asia/Tehran
  • Ղարիբաբադի․ ռազմական գործողություններն արդյունք չտվեցին և հիմա պարտությունն անվանում են «տնտեսական պատերազմ»

Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերի գծով տեղակալը հայտարարել է, որ ռազմական պատերազմում ձախողվելուց հետո ԱՄՆ-ն այժմ «տնտեսական պատերազմի» անվան տակ փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի վրա։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը սխալ հաշվարկների հետևանք է և նպատակ ունի քողարկել նախորդ պարտությունները։

Քազեմ Ղարիբաբադին օգոստոսի 20-ին X-ում գրել է․ «Նրանք պնդում են, թե Իրանը պարտության շեմին է և մեկ թելից է կախված, բայց միևնույն ժամանակ աղաչում են իրենց բոլոր դաշնակիցներին, որպեսզի օգնեն իրենց»։

Նա հավելել է․ «Խնդիրը սխալ հաշվարկներն են, որոնք ամեն անգամ քողարկելու համար ստիպված են լինում իրենց համար ավելի մեծ պարտություն ստեղծել։ Ռազմական գործողություններն արդյունք չտվեցին և հիմա պարտությունն անվանում են «տնտեսական պատերազմ»»։