Լարիջանի.«Ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարն ազնիվ չէ»
Նշելով, որ ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ահաբեկչության ոլորտում ամերիկացիների պայքարն ազնիվ չէ»:
Թեհրանում Բրազիլիայի Սենատի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ֆերնանդո Քոլլորի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքն անորոշ պայմաններ է ստեղծել միջազգային ասպարեզում: Թրամփը կարծում էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով, կարող է խառնաշփոթ վիճակ ստեղծել Իրանում»:
Ընդգծելով, որ Թրամփը պատմություն չի կարդացել,Լարիջանին հավելել է.«Իրանը մի երկիր չէ, որը ստեղծվել է երկրորդ աշխարհամարտից հետո՝ 20-րդ դարում: Իրանը մի քանի հազար տարվա պատմություն ունի և իր խնդիրները կարգավորում է երկրի ներսում»:
Հանդիպման ժամանակ Ֆերնանդո Քոլլորը նշել է, որ Թրամփը չի հարգում միջազգային օրենքները: Նա ասել է.«Երկրները չպետք է լռեն համաշխարհային հարաբերություններին հարված հասցնող բռնատերերի, մասնավորապես ԱՄՆ-ի վարչակազմի քայլերի դիմաց»:
Անդրադառնալով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը, Բրազիլիայի Սենատի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է.«Խաշողջիի հարցում ԱՄՆ-ն լռում է, որովհետև Արաբիան 140 միլիարդ դոլարի արժողությամբ զենք է գնել այդ երկրից»: