Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը Իսպանիայի համաշխարհային մրցաշարի չեմպիոն
Նոյեմբեր 12, 2018 05:42 Asia/Tehran
Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը շահելով 8 ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ, Իսպանիայի համաշխարհային մրցաշարի չեմպիոն ճանաչվեց:
ԻՌՆԱ-ի կիրակի օրը կատարած հաղորդման համաձայն, Իրանի ներկայացուցիչները այս մրցաշարի բոդիկլասիկ բաժնում շահեցին երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ, ֆիզիկայի բաժնում՝ 5 ոսկե և մեկ բրոնզե մեդալ և մեկ չորրորդ տեղ, նաև չեմպիոնների չեմպիոնի երկու կոչումներ:
Իրանից հետո Հարավային Կորեայի և Իրաքի ազգային հավաքականները շահեցին երկրորդ և երրորդ տեղերը:
Աշխարհի բոդիբիլդինգի համաշխարհային առաջնությունը նոյեմբերի 9-ից 11-ը տեղի ունեցավ Իսպանիայի Բենիդորմ քաղաքում:
Պիտակ