Իրանը դատապարտեց Գազայում սիոնիստների ոճրագործությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i100642-Իրանը_դատապարտեց_Գազայում_սիոնիստների_ոճրագործությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի գիշեր դատապարտեց Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իսլամական դիմադրության հրամանատարներից մեկի սպանությունն ու նաև մի խումբ պաղեստինցի պայքարողների նահատակությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 07:06 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Գազայում սիոնիստների ոճրագործությունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երկուշաբթի գիշեր դատապարտեց Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում իսլամական դիմադրության հրամանատարներից մեկի սպանությունն ու նաև մի խումբ պաղեստինցի պայքարողների նահատակությունը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Բահրամ Ղասեմին Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում պետական ահաբեկչության մարմնացում բնութագրելով, ասաց. «ԱՄՆ-ի խրախուսմամբ և տարածաշրջանի որոշ երկրների լռությամբ ու ընկերակցությամբ շարունակվում է Ղոդսը զավթած ռեժիմի կոցմից ահաբեկչության, ոճրագործության ու ոտնձգության սերիալը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նաև միջազգային հանրությանը կոչ արեց Սիոնիստական ռեժիմի ռազմական մեքենան ու ահաբեկչությունը կանգնեցնելու համար անհապաղ միջամտություն կատարել:

Սիոնիստական ռեժիմը կիրակի գիշեր և երկուշաբթի օրը հարձակում իրականացնելով Գազայի դեմ նահատակեց Պաղեստինի դիմադրության ուժերի անդամ առնվազն տասը պայքարողների, այդ թվում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թև «Նահատակ Էզեդդին Ղասամ»-ի գումարտակների հրամանատարներից Նուրեդդին Մոհամմեդ Սալամա Բարաքային: