National Interest. ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի «լիակատար հաղթանակը» միրաժ է
«ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման» պատրվակով Գազայում Իսրայելի սկսած պատերազմից անցել է երկու տարի: Այս ընթացքում ռեժիմը ոչ միայն չի կարողացել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, այլև կորցրել է իր հեղինակությունը աշխարհի ժողովուրդների շրջանում:
National Interest-ն անդրադառնալով երկու տարվա պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի վիճակին, գրել է․ «ՀԱՄԱՍ-ի հազարավոր մարտիկներ ոտքի են կանգնել Գազայի ավերակներից»։
Հղում անելով Fars գործակալությանը՝ Pars Today-ը հայտնում է, որ պարբերականը գրել է․ «ՀԱՄԱՍ-ը դեռևս կենդանի է, և չի կարող ոչնչացվել ռազմական գործողությունների միջոցով»։
ՀԱՄԱՍ-ն արմատավորված է պաղեստինյան հասարակության մեջ
Իսրայելցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կարող են հաղթել ՀԱՄԱՍ-ին, սակայն իրականությունն այլ է: Մասնագետները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը պարզապես զինված խմբավորում չէ, այլ քաղաքական և գաղափարախոսական շարժում, որն արմատներ ունի պաղեստինյան հասարակության մեջ:
Վերլուծաբանների կարծիքով՝ հնարավոր է ոչնչացնել ենթակառուցվածքները կամ վերացնել նման շարժումների առաջնորդներին, սակայն գաղափարախոսությունն ու համոզմունքը չեն կարող ընդմիշտ ոչնչացվել, քանի որ դրանք արմատավորված են հայրենասիրության և իրենց հողը պահպանելու համար պաղեստինցիների տասնամյակներ տևած պայքարի մեջ։
National Interest -ը գրել է, որ Իսրայելի հայտարարած «լիակատար հաղթանակի» նպատակը «ոչ ավելին է, քան միրաժ»։
Թերթը գրել է, որ չնայած Իսրայելի կողմից մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությաը և Գազայի ոչնչացմանն ուղղված գործողություններին, ՀԱՄԱՍ-ի ձևավորման հիմնական պատճառները մնում են անփոփոխ։ Մասնագետները կարծում են, որ քանի դեռ այս պայմանները գերակշռում են և Պաղեստինի պետությունը չի ճանաչվել, ՀԱՄԱՍ-ի պայքարը կշարունակվի։
National Interest -ը գրել է, որ գաղափարախոսությունը չի կարող ոչնչացվել փամփուշտներով, և որքան շարունակվեն հարձակումները, այնքան ավելի ուժեղ կլինի գաղափարախոսությունն ու պայքարը շարունակելու՝ պաղեստինյան ժողովրդի հավատը։