Օտարներն անկարող են ապահովել Հնդկական օվկիանոսի անվտանգությունը
ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարն ընդգծել է, որ Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի անվտանգությունը պիտի ապահովեն տարածաշրջանի երկրները: Նա ասել է. «Օտարներն անկարող են ապահովել Հնդկական օվկիանոսի անվտանգությունը»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին, երեքշաբթի օրը Հնդկական օվկիանոսի ծովային ուժերի հրամանատարների նստաշրջանի (IONS) հիմնադրման տասնամյակին մեծարելով այս նստաշրջանը հիմնադրելու Հնդկական օվկիանոսի ծովային ուժրերի ջանքերը՝ ծովային անվտանգության կապակցությամբ, հավելել է. «Ծովային անվտանգության ապահովումը կախված է երկրների գեոպոլիտիկական կշռից, ունակություններից, կարողություններից և հավաքական համագործակցության չափից»:
«Այսօր ծովի միջոցով համաշխարհային բեռնափոխադրումը կախված է Հնդկական օվկիանոսից և տարածաշրջանն ու աշխարհն ընդգծում է այս օվկիանոսի ճակատագրական դերակատարությունը»,-հայտարարել է ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարն անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության դասավորումներին:
ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարը, զինվորական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ, Նոր Դելհի է մեկնել՝ մասնակցելու Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ծովային ուժերի 10-րդ նստաշրջանին:
ԻԻՀ բանակի ծովային ուժը 2016 թվականից երկու տարվա ժամկերով ստանձնել է Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ծովային ուժերի նստաշրջանի հերթական նախագահությունը: