Էրաղչի.«Եվրոպան պետք է կատարի իր տնտեսական պարտավորությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i100736-Էրաղչի._Եվրոպան_պետք_է_կատարի_իր_տնտեսական_պարտավորությունները
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Թեհրանը կատարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունները և փոխադարձաբար Եվրամիությունից ակնկալում է,որ քաղաքական պարտավորություններին զգուգընթաց, նաև կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած իր տնտեսական պարտավորությունները»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2018 12:38 Asia/Tehran
  • Էրաղչի.«Եվրոպան պետք է կատարի իր տնտեսական պարտավորությունները»

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է.«Թեհրանը կատարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունները և փոխադարձաբար Եվրամիությունից ակնկալում է,որ քաղաքական պարտավորություններին զգուգընթաց, նաև կատարի միջուկային համաձայնագրով ստանձնած իր տնտեսական պարտավորությունները»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը Հռոմում կայացած Իրանի և Իտալիայի փոխարտգործնախարարների քաղաքա-խորհրդակցական մեխանիզմի նիստում, նշելով, որ  ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից դուրս գալով փաստորեն խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը,Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ն չի բավարարվել ՀԳՀԾ-ից դուրս գալով: Նա աշխարհի մյուս երկրներին էլ հորդորում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն հավելել է.«ՀԳՀԾ-ն անվտանգության համաձայնագիր է ,որից ԱՄՆ-ն դուրս գալով մարտահրավեր է նետել Եվրոպայի ու տարածաշրջանի անվտանգությանը և միջազգային համակարգին»: 

Էրաղչին Իտալիա կատարած մեկօրյա այցի շրջանակներում հանդիպում ու բանակցություն է ունենալու այդ երկրի մի շարք պաշտոնատարների հետ: