Էրաղչի.«ԱՄՆ շրջափակումները միջազգային հանրության մեջ անկայունություն են ստեղծում»
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.« ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված շրջափակումները ազդում են միջազգային հարաբերությունների ու հավասարությունների վրա և անկայունություն են ստեղծում միջազգային հանրության շրջանում»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ՝ Սեյյեդ Աբբաս Էրաղչին հինգշաբթի երեկոյան Հռոմում Վատիկանի ԱԳ նախարար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպման ժամանակ նշել է.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումների վերականգնումը վտանգի տակ է դրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
Նշելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններից և ոչ մեկին , Էրաղչին հավելել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալով ,և Իրանի դեմ խստագույն սահմանափակումները կիրառելով Վաշինգտոնը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը»:
Վատիկանի ԱԳ նախարար Փոլ Ռիչարդ Գալլագերին ասել է.«Վատիկանը դեմ է հակաիրանական շրջափակումներին և եվրոպական մյուս երկրների հետ միասին հետևում է շրջափակումների հետևանքների նվազեցմանն ուղղված մեխանիզմներին»:
Հինգշաբթի երեկոյան Վատիկանի ԱԳ նախարարի հետ հանդիպում ու բանակցություն ունենալուց հետո, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը Հռոմից մեկնեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ: