Չնայած բոլոր դժվարություններին դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում. Ամիր Աբդոլլահյան
Միջազգային հարցերի գծով իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով պաղեստինցիներից Սիոնիստական ռեժիմի կրած պարտությանն, ասել է. «Չնայած սաստիկ ճնշումներին, դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում»:
Միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ գիշեր Իրանի հեռուստատեսության առաջին կայանին տված հարցազրույցում նշելով, որ ԱՄՆ-ն մտադիր էր ահաբեկել դիմադրության ղեկավարներին, ասել է. «Պաղեստինի դիմադրության ուժերը 24 ժամերի ընթացքում հարյուրավոր հրթիռներ արձակելով, ձախողեցրին ամերիկյան-սիոնիստական այս սադրանքը»:
Ամիր Աբդոլլահյանի խոսքերով, սիոնիստները գիտակցում են, որ հարյուրավոր միջուկային մարտագլխիկներով հանդերձ, չափազանց փխրուն վիճակում են գտնվում: Նա ասել է. «Տարածաշրջանի ամենավատ պայմաններում Սիոնիստական ռեժիմը չկարողացավ դիմադրել Պաղեստինի դիմադրության դիմաց»:
«Սիոնիստական ռեժիմն ի ցույց դնելով արաբական որոշ երկրների հետ իր կարգավորված հարաբերություններն, այդ երկրների հետ տնտեսական շրջանառություն ունենալով, Ղոդսն իր մայրաքաղաք հայտարարելով և արևմտյան Ղոդսում ԱՄՆ-ի հյուպատոսարանը դեսպանատան վերածելով, ցանկանում է ճնշում գործադրել Պաղեստինում դիմադրության ուժերի վրա»,-հայտարարել է Միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով արաբական որոշ երկրների հետ Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը: