Չնայած բոլոր դժվարություններին դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում. Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/iran-i100834-Չնայած_բոլոր_դժվարություններին_դիմադրությունը_գտնվում_է_ամենալավ_պայմաններում._Ամիր_Աբդոլլահյան
Միջազգային հարցերի գծով իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով պաղեստինցիներից Սիոնիստական ռեժիմի կրած պարտությանն, ասել է. «Չնայած սաստիկ ճնշումներին, դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 06:45 Asia/Tehran
  • Չնայած բոլոր դժվարություններին դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում. Ամիր Աբդոլլահյան

Միջազգային հարցերի գծով իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով պաղեստինցիներից Սիոնիստական ռեժիմի կրած պարտությանն, ասել է. «Չնայած սաստիկ ճնշումներին, դիմադրությունը գտնվում է ամենալավ պայմաններում»:

 

Միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ գիշեր Իրանի հեռուստատեսության առաջին կայանին տված հարցազրույցում նշելով, որ ԱՄՆ-ն մտադիր էր ահաբեկել դիմադրության ղեկավարներին, ասել է. «Պաղեստինի դիմադրության ուժերը 24 ժամերի ընթացքում հարյուրավոր հրթիռներ արձակելով, ձախողեցրին ամերիկյան-սիոնիստական այս սադրանքը»:

 

Ամիր Աբդոլլահյանի խոսքերով, սիոնիստները գիտակցում են, որ հարյուրավոր միջուկային մարտագլխիկներով հանդերձ, չափազանց փխրուն վիճակում են գտնվում: Նա ասել է. «Տարածաշրջանի ամենավատ պայմաններում Սիոնիստական ռեժիմը  չկարողացավ դիմադրել Պաղեստինի դիմադրության դիմաց»:

 

«Սիոնիստական ռեժիմն ի ցույց դնելով արաբական որոշ երկրների հետ իր կարգավորված հարաբերություններն, այդ երկրների հետ տնտեսական շրջանառություն ունենալով, Ղոդսն իր մայրաքաղաք հայտարարելով և արևմտյան Ղոդսում ԱՄՆ-ի հյուպատոսարանը դեսպանատան վերածելով, ցանկանում է ճնշում գործադրել Պաղեստինում դիմադրության ուժերի վրա»,-հայտարարել է Միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն անդրադառնալով արաբական որոշ երկրների հետ Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը: