Բրիտանիայի արտգործնախարարը Թեհրան է ժամանել
https://parstoday.ir/hy/news/iran-i100875-Բրիտանիայի_արտգործնախարարը_Թեհրան_է_ժամանել
ԻԻՀ արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, գլխավորելով քաղաքական մի պատվիրակություն, Թեհրան է ժամանել Բրիտանիայի արտգործնախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 07:52 Asia/Tehran
  • Բրիտանիայի արտգործնախարարը Թեհրան է ժամանել

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով, գլխավորելով քաղաքական մի պատվիրակություն, Թեհրան է ժամանել Բրիտանիայի արտգործնախարարը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ջերեմի Հանթը նաև հանդիպում և զրույց է ունենալու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Բրիտանիայի արտգործնախարարի Թեհրան այցելության ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները և ՀԳՀԾ-ի համաձայնության հետ կապված հարցեր:

Սա Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում Ջերեմի Հանթի առաջին այցն է Իրան:

Բրիտանիայի արտգործնախարարը Թեհրան է այցելել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկրորդ փուլի իրագործումից հետո և թվում է, թե այս այցի ընթացքում նաև խոսվելու է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերի ապահովման համար Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմների (SPV) և Եվրոպայի մյուս քայլերին մասին: