Իրանն աջակցում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i100892-Իրանն_աջակցում_է_Աֆղանստանում_կայունության_ու_խաղաղության_հաստատմանը
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ձգտում է Աֆղանստանում համընդհանուր կայունության ու խաղաղության հաստատմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 14:06 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատմանը

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ձգտում է Աֆղանստանում համընդհանուր կայունության ու խաղաղության հաստատմանը»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թեհրանում Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Թադամիչի Յամամոտոյի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Իրանը պատրաստ է Աֆղանստանի հետ կապված բոլոր ոլորտներում համագործակցել ՄԱԿ-ի հետ»:

Աֆղանստանի հարցերով  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Թադամիչի Յամամոտոն, բարձր գնահատելով Աֆղանստանի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ԻԻՀ աջակցությունը, կարևորել  է Իրանի կառուցողական դերակատարությունը, այդ թվում՝ Ժնևում Աֆղանստանի և ՄԱԿ-ի հյուրընկալությամբ կայանալիք Աֆղանստանի հարցով առաջիկա կոնֆերանսին  Թերհանի մասնակցությունը: