Ռոհանի. «Իրանը գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i100897-Ռոհանի._Իրանը_գլուխ_չի_խոնարհելու_ԱՄՆ_ի_առաջ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը շարունակում է մնալ ազատ ու անկախ և երբեք գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 15:05 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրանը գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը շարունակում է մնալ ազատ ու անկախ և երբեք գլուխ չի խոնարհելու ԱՄՆ-ի առաջ»:

Այսօր Իրանի հյուսիս-արևմտյան Խոյ քաղաքում Արևմտյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ թշնամիները ճնշում գործադրելով տնտեսության վրա և ժողովրդի համար խնդիրներ առաջանցելով, չեն կարող Իրանին հետ պահել իր վեհ նպատակներից, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ի տես աշխարհի մեծ խանդավառությամբ կնշի Իսլամական հեղափոխության 40-ամյակը»:

Նշելով, որ այսօր աշխարհի բոլոր երկրներն ու ժողովուրդները դեմ են ԱՄՆ-ի բռնի քայլերին, նախագահ Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն չի կարող թուլացնել Իրանի ժողովրդի հարաբերությունները տարածաշրջանի եղբայր ժողովուրդների հետ, քանզի բոլորը  մուսուլմաններ են և կանգնած են իրար կողքի»:

Ռոհանին հավելել է.«Իրանի ժողովրդի կողքին Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի, Պակիստանի և իսլամ աշխարհի ժողովուրդները խորհում են իրենց դիմադրության, հավատքի, իսլամի ու անկախության մասին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դիմադրության շնորհիվ իմպերիալիստների պարտությունն իրականություն կդառնա»:

Ընդգծելով, որ թշնամիները զայրացած են տարածաշրջանում ահաբեկիչներին ձախողման մատնելու Իրանի ջանքերից, ԻԻՀ նախագահն ասել է.«Մուսուլմանները ցանկացած ժամանակ Իրանից աջակցություն խնդրեն, Իսլամական Իրանը կկատարի իր պարտականությունը և նրանց կաջակցի, ինչպիսին տեղի ունեցավ ահաբեկչության դեմ մղվող պայքարի ժամանակ»: