Թեհրանում կայացավ Իրանի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Իրանի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների տեսակցության ժամանակ կողմերը քննարկեցին տարածաշրջանային ամենակարևոր հարցեր, այդ թվում՝ Եմենում պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունն ու տարածաշրջանի վերջին զարգացումները:
Իրանի ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը երկուշաբթի օրը Թեհրանում քննարկեցին երկկողմ հարաբերություններն, այդ թվում ՀԳՀԾ-ի շրջանակում տնտեսական ու առևտրական հարաբերությունների իրագործման ուղղությամբ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմի՝ SVP-ի հետ կապված հարցեր:
Բրիտանիայի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը նաև հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հանդիպման ժամանակ Ալի Շամխանին նշեց. «Նկատի առնելով ԱՄՆ-ի ոչ-պատշաճ վերաբերմունքի ու հռետորաբանության դիմաց մյուս կողմերի պասիվությունն, Իրանը համաձայն իր ազգային շահերի և կրած պատասխանատվության, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարմանը դիմակայելու և մինչև համաձայնություն գոյություն ունեցող պայմանների վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ որոշումներ է ընդունել»:
Սա Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Ջերեմի Հանթի առաջին այցն է Թեհրան, որն իրականացվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը գործադրման հանձնվելուց հետո: