ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացուցչի անհեթեթ հայտարարություններին
Հաղորդագրություն տարածելով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը անհիմն ու կեղծ է բնութագրել Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլիի մեղադրանքները, նշելով, որ նա իրանաֆոբիա տարածելու մոլուցք ունի:
Երկուշաբթի օրը, Պաղեստինի թեմայով Անվտանգության խորհրդի նիստում, Նիկի Հեյլին Իրանին մեղադրել էր տարածաշրջանում բռնություն ու անկայունություն տարածելու և այլ անհիմն բաների մեջ:
Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի ներկայացուցիչը հերթական անգամ Միջին Արևելքի մասին Անվտանգության խորհրդի նիստն առիթ օգտագործեց Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու համար»:
Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի ներկայացուցիչը Մոնաֆեղին ահաբեկչական խմբից ստացած կեղծ տեղեկությունների հիման վրա, Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողությունների իրականացնելու մեջ»:
«Իրանաֆոբիա տարածելն ԱՄՆ-ի ներկայացուցչի մոլուցքն է և պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների քողարկումն ու այդ ոճրագործությունների հովանավորումը նրա գլխավոր առաքելությունն է».-ասված է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: