ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացուցչի անհեթեթ հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i100920-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցչությունը_պատասխանել_է_ԱՄՆ_ի_ներկայացուցչի_անհեթեթ_հայտարարություններին
Հաղորդագրություն տարածելով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը անհիմն ու կեղծ է բնութագրել Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլիի մեղադրանքները, նշելով, որ նա իրանաֆոբիա տարածելու մոլուցք ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 07:24 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացուցչի անհեթեթ հայտարարություններին

Հաղորդագրություն տարածելով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը անհիմն ու կեղծ է բնութագրել Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլիի մեղադրանքները, նշելով, որ նա իրանաֆոբիա տարածելու մոլուցք ունի:

Երկուշաբթի օրը, Պաղեստինի թեմայով Անվտանգության խորհրդի նիստում, Նիկի Հեյլին  Իրանին մեղադրել էր տարածաշրջանում բռնություն ու անկայունություն տարածելու և այլ անհիմն բաների մեջ:

Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի ներկայացուցիչը հերթական անգամ Միջին Արևելքի մասին Անվտանգության խորհրդի նիստն առիթ օգտագործեց Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու համար»:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ի ներկայացուցիչը Մոնաֆեղին ահաբեկչական խմբից ստացած կեղծ տեղեկությունների հիման վրա, Իրանին մեղադրում է ահաբեկչական գործողությունների իրականացնելու մեջ»:

«Իրանաֆոբիա տարածելն ԱՄՆ-ի ներկայացուցչի մոլուցքն է և պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների քողարկումն ու այդ ոճրագործությունների հովանավորումը նրա գլխավոր առաքելությունն է».-ասված է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: