Զարիֆ.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i100930-Զարիֆ._Իրանը_ողջունում_է_Սիրիայի_ճգնաժամի_քաղաքական_լուծումը
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 13:12 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը»:

Ֆրասնիայի Ֆիգարո օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար գործադրված ջանքերին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը մեղադրվել է ռազմական քայլերով Սիրիայի վիճակը ճգնաժամային դարձնելու մեջ, սակայն իրականում ամեն ինչ գլխիվայր է ներկայացված: Իրանը ձգտում է խնդրի քաղաքական լուծման, այն էլ նոր ընտրությունների անցկացնամ ճանապարհով, ինչի ընթացքում բոլոր սիրիացինրը, այդ թվում նաև փախստականները, կկարողանան ազատորեն հայտնել իրենց տեսակետը»:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է.«Թուրքիայի ու ՌԴ-ի հետ միասին, Իրանը Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորներից մեկն է»:

Զարիֆն ասել է.«ՌԴ-ն Իրանի քաղաքական ու առևտրական բացառիկ գործընկերն է և ծանոթ է Իրանի պայմաններին, քանի որ նույնպես եղել է  ԱՄՆ-ի պատժամիջոցների զոհը»:

Զարիֆը հավաստել է.«ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Իրանի հարևան երկրներին համոզել բոյկոտելու ԻԻՀ-ին, սակայն այս քայլերը գործնական չեն»: