Ընդլայնվում են Իրան-Իտալիա հարաբերությունները
Իրանի եւ Իտալիայի արտգործնախարարները կարևորել են երկու երկրների քաղաքական կամքն ընդլայնելու հարաբերությունները տարբեր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ միջազգային ոլորտներում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայի արտգործնախարար Էնզո Մոաերո Միլլանեսիի հետ: Հանդիպման ժամանակ Իրանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել ՀԳՀԾ-ի հետ կապված և Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմի վերջին զարգացումները:
Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձևը և հրահրել ուրիշներին խախտելու այն և սպառնում է բոյկոտել այն երկրներին, որոնք ցանկանում են հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:
Իտալիայի արտգործնախարարը նաև ասել է, որ ՀԳՀԾ-ը նպաստում է միջազգային խաղաղությանն ու անվտանգության ամրապնդմանը եւ ընդգծել է, որ Իտալիան ԵՄ այլ երկրների հետ միասին կփորձի պահպանել ՀԳՀԾ-ը:
Իրանի արտգործնախարարը հինգշաբթի օրը ելույթ է ունենալու Միջերկրածովյան և Միջին Արևելքի միջև երկխոսության միջազգային համաժողովում: Համաժողովին մասնակցում են 56 երկրների ներկայացուցիչներ: