Եմենի ԶԻնված ուժերն ազատագրել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցին հարակից տարածքները
https://parstoday.ir/hy/news/world-i250598-Եմենի_ԶԻնված_ուժերն_ազատագրել_են_Բաբ_էլ_Մանդեբ_նեղուցին_հարակից_տարածքները
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է. «Սաուդյան Արաբիայի ագրեսիային պատասխանել ենք հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով և ազատագրել ենք ռազմավարական Բաբ էլ-Մանդեբ նեղուցի հարակից տարածքները»։
(last modified 2026-09-27T06:19:04+00:00 )
Սեպտեմբեր 27, 2026 09:46 Asia/Tehran
  • Եմենի ԶԻնված ուժերն ազատագրել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցին հարակից տարածքները

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է. «Սաուդյան Արաբիայի ագրեսիային պատասխանել ենք հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով և ազատագրել ենք ռազմավարական Բաբ էլ-Մանդեբ նեղուցի հարակից տարածքները»։

Հղում անելով IRIB-ին,  Pars Today-ը հաղորդում է, որ Յահյա Սարին ասել է. «Եմենի զինված ուժերին կայծակնային գործողության ընթացքում, երկու շաբաթից էլ պակաս ժամանակում, հաջողվել է հարավում և առափնյա շրջաններում առաջխաղացում ապահովելով՝ ազատագրել ռազմավարական Բաբ էլ-Մանդեբ նեղուցի հարակից տարածքները»։
Նա ընդգծել է. «Այս առաջխաղացումներին ի պատասխան՝ Սաուդյան վարչակարգը, փորձելով աջակցել իր վարձկաններին, ավելացրել է Եմենի դեմ օդային հարձակումների ծավալը, ինչին Եմենը պատասխանել է Սաուդյան Արաբիայի տարածքի խորքում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով»։