Նոյեմբեր 28, 2018 07:21 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների գերագույն կոմիսարն Իրանի հետ համագործակցության ցանկություն հայտնեց

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի ժողովրդի դեմ միակողմանի, անօրինական ու անարդար պատժամիջոցների գործադրումը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում համարեց:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, երեքշաբթի օրը, Ժնևում, Աֆղանստանի միջազգային համաժողովին առընթեր, հանդիպում ու զրույց ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշելե Բաշելեթի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարը մարդու իրավունքների վեհ արժեքների  շահարկման և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմն անկախ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց ծառայեցվելու կապակցությամբ ցավ հայտնելով, քննադատեց Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով բանաձևերի ընտրովի վավերացումը:

Միշելե Բաշելեթն այս հանդիպման ժամանակ ուրախություն հայտնելով Մոհամմեդ Ջավադ  Զարիֆի հետ երկկողմ նիստ գումարվելու կապակցությամբ, ընդգծեց Իրանի հետ կառուցողական ու օգտակար համագործակցություն ունենալու պատրաստակամությունը:

Աֆղանստանի համաժողովը երեքշաբթի առավոտյան մեկնարկեց Ժնևում: Աշխարհի ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պաշտոնատարներ և միջազգային կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, մասնակցում են ՄԱԿ-ի ու Աֆղանստանի հյուրընկալությամբ կազմակերպված երկօրյա համաժողովը:

 

Պիտակ