Ղալիբաֆ. Իրանն ունի օրինական ինքնապաշտպանության իրավունք
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, զգուշացնելով Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողության մասին, շեշտեց, որ Իսլամական Հանրապետությունը գործում է իր օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում, և Թեհրանի պատասխանը ցանկացած չարագործությանը կլինի լայնածավալ, վճռական և անսպասելի։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շեշտեց, որ Իրանի պաշտպանական որոշումներն ու գործողությունները պարտադիր չէ, որ նման լինեն անցյալին, և որ ազգային շահերի պաշտպանությունը իրականացվում է զսպողական մոտեցմամբ։ Նա նաև բարձր գնահատեց Իրանում Դեյ ամսի 9-ի սխրագործության տարեդարձը, և ժողովրդի դերը դավադրությունների չեզոքացման և երկրի կայունության պահպանման գործում համարեց վարչակարգի գլխավոր ակտիվը՝ ընդգծելով ազգային միասնության պահպանման և ժողովրդի կենսամակարդակի բարելավման անհրաժեշտությունը։
«Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իր ելույթի մեկ այլ մասում, անդրադառնալով Իրանի տիեզերական արդյունաբերության վերջին նվաճումներին, Ղալիբաֆը «Փայա», «Զաֆար-2» և «Քոսար-2» արբանյակների հաջող արձակումը համարեց իրանցի երիտասարդության գիտական ներուժի խորհրդանիշ։ Նա այս հաջողությունները համարեց «Մենք կարող ենք» կարգախոսի իրականացման նշան և ասաց, որ նույն ուժերը, որոնք ունակ են կառուցել արբանյակներ և առաջադեմ տեխնոլոգիաներ, բարենպաստ հիմքեր ապահովելու դեպքում կարող են փարատել նաև երկրի կառավարչական և տնտեսական մարտահրավերները։