Էժեի․ ԱՄՆ-ի դեմ Իրանի դիմադրությունը զարմացրել է աշխարհին
https://parstoday.ir/hy/news/iran-i249858-Էժեի_ԱՄՆ_ի_դեմ_Իրանի_դիմադրությունը_զարմացրել_է_աշխարհին
Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի և Իսլամական Հանրապետության դիմադրությունը զարմացրել է աշխարհին։
(last modified 2026-09-06T07:05:46+00:00 )
Սեպտեմբեր 06, 2026 10:34 Asia/Tehran
  • Էժեի․ ԱՄՆ-ի դեմ Իրանի դիմադրությունը զարմացրել է աշխարհին

Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի և Իսլամական Հանրապետության դիմադրությունը զարմացրել է աշխարհին։

Հղում անելով IRIB-ին Pars Today-ը հաղորդում է, որ Էժեին Հնդկաստանից վերադառնալուց հետո, որտեղ մասնակցել է BRICS խմբի անդամ երկրների դատական իշխանությունների ղեկավարների հանդիպմանը, հայտարարել է, որ այս տարի կառույցի կարգախոսը կենտրոնացած է կայունության, համագործակցության և դիմադրողականության վրա, հատկապես տնտեսական ոլորտում և Իրանն այդ բոլորի հասկացությունների օրինակն է։
Նա հավելել է, որ BRICS-ի անդամ երկրների պաշտոնյաները երկկողմ հանդիպումների ընթացքում զարմանք են հայտնել ԱՄՆ-ի ագրեսիայի դեմ Իրանի դիմադրության կապակցությամբ և ընդգծել, որ Իսլամական Հանրապետությանը հաջողվել է բացահայտել ԱՄՆ-ի հզորության և գերակայության մասին միֆը։
Դատական իշխանության ղեկավարը նաև հայտնել է, որ BRICS-ի անդամ երկրները շահագրգռված են Իրանի հետ դատական և իրավական ոլորտներում համագործակցության ամրապնդմամբ։