ԻՀՊԿ․ ԱՄՆ-ի ավիակիրն ու ականակիրը բալիստիկ հրթիռներով հարձակման են ենթարկվել
https://parstoday.ir/hy/news/world-i249854-ԻՀՊԿ_ԱՄՆ_ի_ավիակիրն_ու_ականակիրը_բալիստիկ_հրթիռներով_հարձակման_են_ենթարկվել
ԻՀՊԿ-ն հայտարարել է բախման գոտում ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի և ականակրի դեմ հրթիռային հարձակման մասին, հավելելով, որ երկու նավերն էլ վնասվելուց հետո և հետագա հարձակումների մտավախությամբ լքել են տարածքը։ Հայտարարության մեջ ասվում է, նաև որ իրականացվել է երեք իրանական նավթատարների վրա ԱՄՆ-ի հարձակման պատասխան գործողություն։
(last modified 2026-09-06T12:52:56+00:00 )
Սեպտեմբեր 06, 2026 09:53 Asia/Tehran
  • ԻՀՊԿ․ ԱՄՆ-ի ավիակիրն ու ականակիրը բալիստիկ հրթիռներով  հարձակման են ենթարկվել

ԻՀՊԿ-ն հայտարարել է բախման գոտում ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի և ականակրի դեմ հրթիռային հարձակման մասին, հավելելով, որ երկու նավերն էլ վնասվելուց հետո և հետագա հարձակումների մտավախությամբ լքել են տարածքը։ Հայտարարության մեջ ասվում է, նաև որ իրականացվել է երեք իրանական նավթատարների վրա ԱՄՆ-ի հարձակման պատասխան գործողություն։

Հղում անելով IRIB-ին Pars Today-ը հաղորդում է, որ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի ավիակիրն ու ականակիրը, որոնք մասնակցում էին ծովային շրջափակմանը և իրանական նավերին խոչընդոտներ ստեղծելուն, թիրախավորվել են մի քանի բալիստիկ հրթիռներով։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ CENTCOM-ի կողմից գործողության հաստատումը վկայում է, որ հարվածները հասել են նպատակին և հաստատում է Իրանի զինված ուժերի հարձակողական կարողությունը։  
Մեկ այլ հայտարարությամբ՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտնել են, որ ԱՄՆ-ը շաբաթ առավոտյան հարձակվել է երեք իրանական նավթատարների վրա և վնասներ պատճառել դրանց։ Հայտարարության համաձայն՝ իրանական ուժերը, ի պատասխան, թիրախավորել են Հորմուզի նեղուցը չթույլատրված երթուղով ընթացող երեք նավթատար և այլ հատվածներում ԱՄՆ-ին առնչվող երեք նավ։
ԻՀՊԿ  ռազմածովային ուժերը նաև հայտնել են ամերիկյան անօդաչու նավի թիրախավորման մասին, որը պատրաստվում էր մուտք գործել Հորմուզի նեղուցի պահպանվող գոտի։
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող նավերին՝ զերծ մնալ ցանկացած կասկածելի տեղաշարժից՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի թշնամական գործողությունների դեպքում Իրանի պատասխանը վճռական կլինի։