Ծովակալ Սայյարի․ ԱՄՆ-ն չունի Իրանի անպարտելի ազգին հաղթելու ուժը
https://parstoday.ir/hy/news/iran-i249872-Ծովակալ_Սայյարի_ԱՄՆ_ն_չունի_Իրանի_անպարտելի_ազգին_հաղթելու_ուժը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ և համակարգողի տեղակալն ընդգծել է իրանի ազգի անպարտելիությունը՝ նշելով․ «Քանի դեռ ժողովուրդը մնում է անսասան և ակտիվ, ոչ ոք չունի Իրանին հաղթելու ուժ»։
(last modified 2026-09-06T13:19:17+00:00 )
Սեպտեմբեր 06, 2026 16:48 Asia/Tehran
  • Ծովակալ Սայյարի․ ԱՄՆ-ն չունի Իրանի անպարտելի ազգին հաղթելու ուժը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի շտաբի պետ և համակարգողի տեղակալն ընդգծել է իրանի ազգի անպարտելիությունը՝ նշելով․ «Քանի դեռ ժողովուրդը մնում է անսասան և ակտիվ, ոչ ոք չունի Իրանին հաղթելու ուժ»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB լրատվական գործակալությունը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին անդրադառնալով «երրորդ պարտադրված պատերազմից» հետո ԶՈւ-երի կարողություններին՝ նշել է. «Զսպման կարողությունների հզորացումը ԶՈւ-երրի պարտականությունն է, և վերջին հակամարտություններից քաղված փորձն ու դասերն օգտագործվել են ուժեղ կողմերն ամրապնդելու և թույլ կողմերը շտկելու նպատակով»։

Ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ Իրանի ծովային և տնտեսական շրջափակման վերաբերյալ հայտարարությունների՝ Ծովակալ Սայարին նշել է, որ ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտարարություններ է անում Իրանի ՌԾ և ՌՕ ուժերի վրա հարձակումների, ինչպես նաև երկրի տնտեսական դժվարությունների մասին, և իրականում Իրանն արդեն սովորել է նման հայտարարություններին։

Նա ընդգծելով, որ նման հռետորաբանության ժամանակաշրջանն անցել է՝ նշեց, որ ԱՄՆ քաջ գիտակցում է, որ չի կարող հաղթանակ տանել իրանի ազգի մարտական ​​կարողությունների, տոկունության և վճռականության դեմ։