Իրանի արձագանքը CENTCOM-ի կողմից իրանական նավթատար լցանավի վրա իրականացված հարձակումներին
Իրանական նավթատար լցանավի վրա CENTCOM-ի հարձակումներին ի պատասխան՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցչությունն ընդգծել է, որ առևտրային լցանավի վրա իրականացված ստոր հարձակումը չի կարող հպարտության աղբյուր կամ ինքնագովեստի հիմք ծառայել ԱՄՆ-ի համար։
Ըստ Pars Today-ի՝ իրանական ներկայացուցչությունը քննադատել է իրանական լցանավի վրա հարձակումը որպես «ճշգրիտ և պրոֆեսիոնալ» գործողություն բնութագրելը՝ հարց բարձրացնելով. ինչպե՞ս կարելի է Մինաբի տարրական դպրոցի, Լամերդի մարզական ակումբի, Կուհեստակի հարսանեկան արարողության և քաղաքացիական այլ օբյեկտների վրա հարձակումները բնութագրել պարզապես որպես «սխալ» կամ «թիրախավորման սխալ»։
Իրանի առաքելությունը հայտարարել է, որ CENTCOM-ի՝ այդ հարձակումների վերաբերյալ հայտարարությունը ԱՄՆ ուժերի կողմից Իրանի դեմ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների համար պատասխանատվության բացահայտ խոստովանություն է։
Առաքելությունն ընդգծել է, որ ԱՄՆ չի կարող խոսել «ճշգրտության» մասին, երբ հարձակումը բխում է իր շահերից, և միաժամանակ իր գործողությունները որակել որպես «սխալ» կամ «թիրախավորման սխալ», երբ դրանց զոհ են դառնում խաղաղ բնակիչներ։