Իրանի պատասխանը ցանկացած ագրեսիայի կլինի զղջալի
https://parstoday.ir/hy/news/iran-i240984-Իրանի_պատասխանը_ցանկացած_ագրեսիայի_կլինի_զղջալի
Pars Today - Իրանի նախագահը ընդգծել է, որ Իրանի պատասխանը ցանկացած ագրեսիայի կլինի զղջալի։ 
(last modified 2026-01-03T13:58:05+00:00 )
Դեկտեմբեր 30, 2025 16:28 Asia/Tehran
  •  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան

Pars Today - Իրանի նախագահը ընդգծել է, որ Իրանի պատասխանը ցանկացած ագրեսիայի կլինի զղջալի։ 

Իրանի նախագահ՝  Մասուդ Փեզեշքյանը սոցիալական ցանցում  արած գրառման մեջ նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ցանկացած դաժան ագրեսիայի նկատմամբ կլինի կոշտ և զղջալի»։ Իրանի նախագահի այս գրառումը կատարվել է ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից երեկ երեկոյան արված սպառնալիքի։

Երկուշաբթի երեկոյան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կթույլատրի Իսրայելի ռեժիմին կրկին հարձակվել Իրանի վրա, ասել է.-«Հրթիռային ուժի համար՝ անպայման, միջուկային ուժի համար՝ շատ արագ»։