Լարիջանի.«Իրանն ունի ՀԳՀԾ-ից դուրս գալու իրավունք»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) գործընթացը շարունակվելու մասին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը չապահովվեն , Թեհրանն ունի դրանից դուրս գալու իրավունք»:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպացիների հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ Ալի Լարիջանին ասել է.«Եվրոպացիները պետք է վերջնական որոշում կայացնեն և ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմի հետ կապված հարցեր արծարծեն: Սա ոչ մի առնչություն չունի Ֆինանսական գործողությունների ծրագրի (FATF) հետ:
Իրանի խորհրդարանի նախագահը հստակեցրել է.«Եվրոպայի հետ բանակցություններն ապարդյուն անցնելու դեպքում, ՀԳՀԾ-ի շրջանակում աշխատանքը շարունակելու վերաբերյալ որոշում կընդունվի»:
Նա նշել է.«Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, եվրոպացիները պնդում են միջուկային համաձայնությունը շարունակելու վրա և մեխանիզմներ էլ ներկայացրել են այս համագործակցությունը շարունակվելու համար, բայց նրանք գործնականում հապաղում են»:
Նշելով,որ Թեհրանը դեմ է Եմենի մասնատմանը, Լարիջանին ասել է.«Ինչպես որ Իրանը դեմ էր Իրաքի մասնատմանը , և հովանավորեց Բաղդադին, այժմ ևս դեմ է Եմենի մաստնատմանը, քանի որ դրանից կտուժի տարածաշրջանը»: