Ասորիների պատգամավոր.«Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն քաղաքացիական հավասար իրավունքներ»
(last modified Wed, 05 Dec 2018 14:05:40 GMT )
Դեկտեմբեր 05, 2018 17:35 Asia/Tehran
  • Ասորիների պատգամավոր.«Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն քաղաքացիական հավասար իրավունքներ»

Իրանի իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավորն ասել է.«Իրանում կրոնական փոքրամասնությունները մյուս իրանցիներին հավասար իրավունքներ ունեն և ազատորեն կատարում են իրենց կրոնական ու մշակութային ծեսերն ու արարողությունները»:

Այսօր, Իրանի Իսլամական հանրապետությունում Իսպանիայի դեսպան Էդուարդո Լոպեզ Բուսքեթսի հետ հանդիպման ժամանակ,  Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր  Յունաթան Բեթքոլիան հավելել է.«Իրանում ասորիները համարվում են այս երկրի ամենահին բնակիչներից մեկը : Նրանք ունեն և՛ անհատական և՛ հասարակական  իրավունքներ: Նրանք ազատորեն կատարում են իրենց կրոնական ծեսերը»:

Անդրադառնալով աշխարհում տիրող ներկա վիճակին և տարածաշրջանային ու միջազգային անհանդարտություններին, Բեթքոլիան նշել է.«Կրոնական ուսուցումների համաձայն, բոլոր աստվածային կրոնների ցանկությունն է խուսափել պատերազմից ու թշնամությունից, և տարածաշրջանի ռազմական ճգնաժամերն աշխարհին իշխելու իպերիալիզմի ջանքերի արդյունքն են»:

Իրանի իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավորը հստակեցրել է.«Միջկրոնական երկխոսությունը նշանակալի դեր ունի կրոնների մասին մարդկանց տեղեկացվածության բարձրացման և ծայրահեղականությունից խուսափման հարցում»:

Թեհրանում Իսպանիայի դեսպան Էդուարդո Լոպեզ Բուսքեթսը, հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Իրանում աստվածային կրոնների ազատության կապակցությամբ, ասել է.«Պատմությունը վկայում է,որ Իրանն մշտապես ընդունել է  տարբեր ազգությունների և կրոնների հետևորդների, որոնք ամենայն խաղաղությամբ միմյանց կողքի ապրում են այս երկրում»: