Ասորիների պատգամավոր.«Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն քաղաքացիական հավասար իրավունքներ»
Իրանի իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավորն ասել է.«Իրանում կրոնական փոքրամասնությունները մյուս իրանցիներին հավասար իրավունքներ ունեն և ազատորեն կատարում են իրենց կրոնական ու մշակութային ծեսերն ու արարողությունները»:
Այսօր, Իրանի Իսլամական հանրապետությունում Իսպանիայի դեսպան Էդուարդո Լոպեզ Բուսքեթսի հետ հանդիպման ժամանակ, Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր Յունաթան Բեթքոլիան հավելել է.«Իրանում ասորիները համարվում են այս երկրի ամենահին բնակիչներից մեկը : Նրանք ունեն և՛ անհատական և՛ հասարակական իրավունքներ: Նրանք ազատորեն կատարում են իրենց կրոնական ծեսերը»:
Անդրադառնալով աշխարհում տիրող ներկա վիճակին և տարածաշրջանային ու միջազգային անհանդարտություններին, Բեթքոլիան նշել է.«Կրոնական ուսուցումների համաձայն, բոլոր աստվածային կրոնների ցանկությունն է խուսափել պատերազմից ու թշնամությունից, և տարածաշրջանի ռազմական ճգնաժամերն աշխարհին իշխելու իպերիալիզմի ջանքերի արդյունքն են»:
Իրանի իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավորը հստակեցրել է.«Միջկրոնական երկխոսությունը նշանակալի դեր ունի կրոնների մասին մարդկանց տեղեկացվածության բարձրացման և ծայրահեղականությունից խուսափման հարցում»:
Թեհրանում Իսպանիայի դեսպան Էդուարդո Լոպեզ Բուսքեթսը, հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Իրանում աստվածային կրոնների ազատության կապակցությամբ, ասել է.«Պատմությունը վկայում է,որ Իրանն մշտապես ընդունել է տարբեր ազգությունների և կրոնների հետևորդների, որոնք ամենայն խաղաղությամբ միմյանց կողքի ապրում են այս երկրում»: